YERAZ

Հոնդուրաս SHG

տարբերակներ

հարմարեցումներ

Moka, Pot, Espresso

Հոնդուրաս SHG սուրճը, բոված Նեռո Բինի կողմից

Հոնդուրաս SHG սուրճի մասին

Հոնդուրաս SHG (Strictly High Grown)-ն, Արաբիկա տեսակի սուրճ է, որն աճում է Հոնդուրասի լեռնային շրջաններում, ծովի մակարդակից 1200-ից 1800 մետր բարձրության վրա: Սուրճի այս տեսակը, հայտնի է իր հարուստ, լիարժեք համով և վառ թթվայնությամբ՝ շոկոլադի, կարամելի և ցիտրուսի նոտաներով:

Բովման գործընթացը Նեռո Բինում

Նեռո Բինի բովարանում, որը գտնվում է Երևանում, Հոնդուրասի SHG սուրճը բովելիս, մենք ուշադիր հետևում ենք ջերմաստիճանին և բովման հատկացված ժամանակին, որպեսզի առավելագույնս դուրս բերենք հատիկներից, իրենց յուրահատուկ համն ու հոտը:

Համային նոտաները

Հոնդուրաս SHG սուրճը, որը բոված է Nero Bean-ի կողմից, ունի հարուստ, լիարժեք համ՝ շոկոլադի, կարամելի և ցիտրուսի նոտաներով: Վառ թթվայնությունը, ընդգծված թարմություն է հաղորդում ՝ դարձնելով այն կատարյալ ընտրություն նրանց համար, ովքեր նախընտրում են ավելի առանձնահատուկ և հագեցած համ: Այս սուրճի համաը երկար է պահպանվում բերանում, ինչը թույլ է տալիս լիարժեք բացահայտել համային բոլոր նոտաները։

Նեռո Բինի՝ Հոնդուրաս SHG սուրճը, իր տեսակով գոհացրել է մեր բազմաթիվ հաճախորդներին։ Եթե դեռ չեք փորձել, հիմա լավ առիթ է՝ այն կարող է դարնալ նաև ձեր նախընտրելիներից մեկը։