YERAZ

Յիրգաշիֆ, Եթովպիա

տարբերակներ

հարմարեցումներ

Moka, Pot, Espresso

Բացահայտում ենք Եթովպիական նուրբ և բուրավետ «Yirgacheffe» սուրճը

«Նեռո Բին»-ում մենք մեծ հպարտություն ենք զգում, ներկայացնելով աշխարհի լավագույն սուրճերից մեկը՝ «Yirgacheffe»-ը, որը բարձր է գնահատվում սուրճի գիտակների կողմից, իր նուրբ համով և ծաղկային բույրով:

«Yirgacheffe» սուրճի համը

Yirgacheffe սուրճը հայտնի է իր բազմաշերտ՝ ցիտրուսային, հատապտղային և շոկոլադի նուրբ համային նոտաներով: Այն ունի միջինից թեթև թթվայնություն, որը հաղորդում է թարմության զգացողություն:

«Yirgacheffe» սուրճի ծագումը

Yirgacheffe սուրճը գալիս է Եթովպիայի Յիրգաշիֆ շրջանից, որը գտնվում է երկրի հարավային մասում։ Տարածաշրջանը հայտնի է իր բարձր լեռնային և բերրի հողով, որն իդեալական պայմաններ է ապահովում բացառիկ համով և բույրով սուրճի հատիկներ աճեցնելու համար:

Ինչպես վայելել «Yirgacheffe» սուրճը

Yirgacheffe սուրճի յուրահատուկ համն ու բույրն․ իսկապես զգալու համար, խորհուրդ ենք տալիս այն եփել pour-over կամ French press մեթոդներով: Այս մեթոդները լիովին կարողանում են դուրս բերել սուրճի բնական քաղցրությունն ու թթվայնությունը:

Նեռո Բին-ում կարող եք առցանց պատվիրել արդեն խնամքով բոված և էկոլոգիապես մաքուր տուփերով փաթեթավորված «Yirgacheffe»-ը և իհարկե կարող եք այցելել մեր խանութ-սրճարան, վայելելու Նեռո Բին-ի «ձեռքով» պատրաստված սուրճը