Քենիա ԱԱ
Քենիայի ԱԱ-ն՝ պատկանում է, սուրճի պրեմիում դասին։
Սուրճի սիրահարները գիտեն, որ սուրճի բոլոր տեսակները, իրարից տարբերվում են, իրենց որակական հատկանիշներով: Քենիա ԱԱ-ն, հայտնի է իր հարուստ և բարդ համային առանձնահատկություններով: Այս բարձրորակ արաբիկաի հատիկները աճեցվում են Քենիայի բարձրավանդակներում և գնահատվում են իրենց լիարժեք բուրմունքի համար, որը ներառում է սև հաղարջի, գինու և ցիտրուսի նոտաներ:
Քենիայի ԱԱ սուրճի հատիկները, դասակարգվում են չափի և ձևի խիստ ստանդարտների հիման վրա, ընդ որում միայն ամենամեծ և կատարյալ ձևավորված հատիկներն են ստանում ԱԱ գնահատական և սա վկայում է այն մասին, որ այս տեսակի սուրճի պատրաստման համար, օգտագործվում են միայն ամենաբարձր որակի հատիկները:
Սուրճի այս տեսակը, աճեցնելով Քենիայի շրջաններում, հնարավորություն է ընձեռնում, այն մշակել կատարյալ պայմաններում, ինչին նպաստում են Քենիա լեռան բարձրությունը և հրաբխային հողը: Տարածաշրջանն ունի բարեխառն կլիմա՝ տաք օրերով և զով գիշերներով, ինչը թույլ է տալիս հատիկներին դանդաղ և հավասարաչափ զարգանալ:
Բովելը սուրճի պատրաստման գործընթացում կարևոր նշանակություն ունի, և Քենիայի ԱԱ սուրճի հատիկները սովորաբար բովում են միջինից մուգ մակարդակի վրա՝ իր բարդ համային հատկանիշները դուրս բերելու համար: Բովելու գործընթացը այս դեպքում ունի հստակ նպատակ՝ պահել յուրահատուկ համը, դրանց պայծառությունն ու թթվայնությունը:.
Քենիայի ԱԱ սուրճի հատիկները , պատրաստելու բազմաթիվ եղանակներ կան, այդ թվում՝ Pour-over եղանակը և French press-ը: Երկու մեթոդներն էլ բացում են սուրճի առանձնահատուկ և ուժեղ համային փունջը:
Եթե դուք փնտրում եք բարձրորակ սուրճ, որը և՛ համով, և՛ իր յուրահատուկությամբ առանձնանում է, ապա փորձեք Քենիա ԱԱ սուրճը: Իր հարուստ համով և վառ թթվայնությամբ, այն միանշանակ դուր կգա, սուրճի սիրահարներին՝ ամբողջ աշխարհում: