նկարագորթյուն
բովանդակություն
Էսպրեսսոն խտացված սուրճ է, որը եփում են, մանր-միջին չափսի, աղացած սուրճի հատիկների միջով, տաք ջուրը, բարձր ճնշման տակով անցկացնելով: Արդյունքում ստացվում է՝ հարուստ բուրմունքով և սերուցքային փրփուրի շերտով, որը հայտնի է որպես սուրճի կրեմ, իսկ Հայաստանում՝ սուրճի սեր։
Էսպրեսսո պատրաստելու համար սովորաբար օգտագործվում է հատուկ սարք՝ էսպրեսսո մեքենա: Մեքենան ճնշում է գործադրում, սովորաբար՝ մոտ 9 բար, որպեսզի տաք ջուրին ստիպի սուրճի միջով: Բարձր ճնշման և գործընթացի կարճ ժամանակի (սովորաբար 25-30 վայրկյան) արդյունքում ստացվում է, բարձր խտացված և համեղ եփուկ:
Էսպրեսսոն հայտնի է իր ամուր և հագեցած համով, որը հաճախ նկարագրվում է որպես համարձակ, ուժեղ և մի փոքր դառնությամբ: Այն ունի կոֆեինի ավելի բարձր կոնցենտրացիա՝ համեմատած սովորական եփած սուրճի հետ, քանի որ ճնշման գործընթացում, այն ավելի շատ դուրս բերում սուրճից, իր լուծվող միացությունները:
Էսպրեսսոն հիմք է հանդիսանում մի շարք հայտնի սուրճային ըմպելիքների համար, ինչպիսիք են կապուչինոն, լատտեն և մակկիատոն: Այս ըմպելիքները համատեղում են էսպրեսսոն, շոգեխաշած կաթի և այլ բուրավետիչների հետ՝ ստեղծելով բազմազան, հաճելի տարբերակներ:
Էսպրեսսոն գնալով ավելի հայտնի է դարնում, ամբողջ աշխարհում, իսկ էսպրեսսո մասնագիտացված բարերն ու սրճարանները դառնում են մշակութային կենտրոններ սուրճի սիրահարների համար։ Կատարյալ էսպրեսսոյի պատրաստման արվեստը պահանջում է հմտություն, ճշգրտություն և պատրաստման գործընթացի ամբողջական ըմբռնում, ինչը այն դարձնում է արժեքավոր արհեստ, բարիստաների և սուրճ խմողների համար: